-
12.09.2014|
00:06
Տնտեսական աճի հաշվարկման համար օգտագործվում է երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը տվյալ երկրի բնակչության որոշակի ժամանակահատվածում ստեղծած ապրանքների և ծառայությունների վերջնական շուկայական արժեքն է: Վերջին տարիներին ՀՀ-ում գրանցվում է տնտեսական աճի կրճատման միտում. նախկին երկնիշ աճը արդեն 2013-ի 1-ին եռամսյակում կազմել էր 7,5 %, իսկ տարեկան կտրվածքով նվազել էր մինչև 3,5 %:
-
05.09.2014|
01:03
Այն, որ Իլհամ Ալիևի քիթը մեծ է, հայտնի է բոլորին: Բայց մենք, իհարկե, չենք պատրաստվում հայկական սովորության համաձայն քիթներս խոթել Հեյդարի նախագահ որդու ֆիզիկական կազմաբանության մեջ:
-
05.09.2014|
00:59
Օգոստոսին տանիք էի բարձրանում։ Տեսարանը աննման էր, ձախից սրբազան հսկան էր` Արարատ լեռը, աջից` քառագագաթ Արագածը, որն ամռան տապին զովաշունչ զեփյուռներ է «գործուղում» դեպի քաղաքամայր։ Համայնապատկերի կենտրոնում դղյակաշարն է, ազգային-պետական տնտեսության գերագույն բոսերից մեկի հերթական «պետականաշեն» քմահաճույքը։
-
05.09.2014|
00:39
Հայտնի բան է, որ յուրաքանչյուր մարմնավաճառ իր կանգնելու լավ, թե վատ փողոցն ունի: Յուրաքանչյուր գող, հեղինակություն իր շահերի տարածքն ունի:
-
25.07.2014|
00:23
Հարդը դարմանն է, հացահատիկների մանրած ցողունը, որն իր հերթին անասնակեր է։ Այսինքն` հարդն ու ցորյանը ազգակիցներ են, սակայն գաղափարական տեսանկյունից թշնամի են, ինչպես, օրինակ, արմատականներն ու ազատականները, կամ ինչպես մեր օլիգարխիան և մեր պետականությունը։
-
22.07.2014|
00:05
Ադրբեջանական զբոսաշրջային ուղեցույցներում որպես իրենց նախնի աղվանների թողած հուշարձան, ներկայացվում են նաև Խոր վիրապը, Գառնին, Զվարթնոցը, Արցախի խորհրդանիշ տատիկ-պապիկը, մյուսները: Բայց թե ինչպես են Ադրբեջան այցելած զբոսաշրջիկները ծանոթանալու այս հուշարձաններին, միայն իրենց է հայտնի։
-
18.07.2014|
10:48
Դուք ինձ հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է այս տոթակեզ ամռանը վարակվել հարբուխով, ես պատասխանում եմ սիրով. կարելի է և, ահավասիկ, վերջերս նման մի բան կատարվեց ՀՀ ԳԱԱ դահլիճում, ուր գիտական արհմիությունը ժողով էր հրավիրել։
-
11.07.2014|
12:32
Հայոցաշխարհը, ինչպեսՀիմալայիստորոտըևհռովմեականբլուրները, գերազանցապեսկրոնականէ։Աշխարհըխաչաձևողտնտեսականճանապարհներից դուրս` դրանքհանդիսանումենիբրևխորհրդավորկետեր, ուրերկրագունդըմիվայրկյանկանգէառնումևերկարշնչում։Մեզվիճակվածէապրելբարձրավանդակիվրա։Մեր դաշտերըևմերլճերըմագլցումեն դեպիլեռը։Վա՛յմեզ, եթեվարիջնենք. կընկնենքարդիքաղաքակրթությանծխնելույզիտակ, մեքենայիմասկդառնանքկամխանութպան։
Հայաստանումդեռհովիվներկան։Նրանքճանաչումենաստղերըևքաջգիտենբոլորճանապարհները։
-
04.07.2014|
00:15
Աֆրիկյանների տունն էլ ընկավ հերոսական մեր սերնդի արցունքառատ հայացքի ներքո։ Արցունքի առատությունը կոծկում է մեր սրտի այրող ամոթը, զի 1988-ի սերունդը ինքնակամ լքել է մարտի դաշտը։ Աֆրիկյանների տան անկումը, որքան էլ ցավալի, ընդամենը պետականության անկման հերթական ալիքն է, և մի՞թե արժե անվերջ խոսել և զայրանալ ու հոգնած քուն մտնել։
-
27.06.2014|
12:06
Պատմությունն ու ժամանակը փաստում են, որ Լեոնարդո դա Վինչիի և ֆանտաստ գրող Ժյուլ Վեռնի երևակայության անհավատալի թռիչքների մեծ մասն այսօր իրականություն է դարձել։ Սա մարդկության նվաճումն ու հպարտությունն է։ Սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ նման թռիչքից հետո մարդն այնքան կցածրանա, որ իրականության կվերածի արևելյան ոչ թե կախարդական, այլ կենցաղային տրագիկոմիկ բնույթի հեքիաթները։